ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Սանկյուլոտները` ֆրանսիական ժեխը, կամ հեղափոխությունից փայ պահանջողների օրակարգը

Սանկյուլոտները` ֆրանսիական ժեխը, կամ հեղափոխությունից փայ պահանջողների օրակարգը
07.10.2026 | 15:15

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ սանկյուլոտներ էին անվանում երրորդ դասակարգին՝ մանր բուրժուաներին ու բանվորներին։

Կյուլոտ էին անվանում արիստոկրատների կարճ շալվարները, որի տակից գուլպաներ էին հագնում, իսկ աղքատները լայն ու երկար շալվարներ էին հագնում, այսինքն, բառացի՝ առանց կյուլոտների էին՝ սանկյուլոտ էին։

Սանկյուլոտները տեռոր էին հրահրում և մեղադրում էին չափավոր հեղափոխականներին, որոնք ռեպրեսիաներ չեն ցանկանում։ Մի խոսքով, սանկյուլոտներն արյուն էին ուզում, և այդ արյունը հոսեց։ Առաջին հերթին տուժեցին նրանք, ովքեր սկսել էին հեղափոխությունը։ Սանկյուլոտները անկառավարելի էին, փողոցն իր օրենքներն ունի։ Սկզբնական փուլում հեղափոխություն սկսողները նրանց օգտագործում էին, սակայն փողոցը իր առաջնորդներին ծնեց, որոնք նրանց բարձրացրին գիլյոտին, որպես հեղափոխությունը դավաճանողների։

Հիմա եկել է սանկյուլոտների ժամանակը, այսինքն, պոգրոմների ժամանակը։

Ջինը դուրս է գալիս շշից։ Դեռ ժամանակ է անցնելու, մինչև դիկտատորը գա և կարգ ու կանոն հաստատի։

Հեափոխության օրինաչափությունները դեռ ոչ ոք չի լուծարել։

P.S. Սանկյուլոտները թագավորի գլուխը կտրել տվեցին, բայց նրանց դա չէր հետաքրքրում, դա ընդամենը առիթ էր։ Սանկյուլոտները իշխանություն ու սեփականության վերաբաժանում, կարճ ասած, բռնագրավում էին ցանկանում։ Դա սոցիալական ռևանշի շարժում էր։

Ավելի պարզ ասեմ։ Որոշ մարդիկ հեղափոխությունից օգտվել էին, իսկ որոշները՝ ոչ։ Սանկյուլոտները հեղափոխությունից փայ էին ուզում, իսկ թագավորի գլուխ կտրելն ընդամենը իրենց շարժման օրակարգը ձևավորելու համար էր պետք։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 164

Մեկնաբանություններ